|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների նոր փոխանակման մասին՝ փետրվարի սկզբից ի վեր առաջին անգամ: Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են 75 ռազմագերիներով։
Ռուսական գերատեսչությունը հայտնել է, որ փոխանակման միջնորդ է հանդես եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։
Նույն օրը Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են նաև զոհվածների մարմինները։ Ինչպես ՌԲԿ-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը, Ուկրաինան փոխանցել է զոհված ռուս զինվորականների 45 մարմին:
Ռազմագերիների հարցերով ուկրաինական համակարգող շտաբից հայտնել են, որ Ուկրաինային է վերադարձվել 212 զոհված զինծառայողի մարմին: