|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։
«Հրապարակի» տեղելություններով աշխատանքից ազատվածը Կարմիր բերետների գումարտակի վաշտի հրամանատար Գեւորգ Մկրտչյանն է:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկաններն, ուժ կիրառելով, ՀՅԴ ԳՄ շենքի մոտից բերման են ենթարկել պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։