|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ճապոնիայում գրանցվել է հեմոլիտիկ ստրեպտոկոկով վարակման ռեկորդային մեծ թիվ, որը կարող է ձեռքերի եւ ոտքերի հյուսվածքների մահվան պատճառ դառնալ, ինչպես նաեւ հանգեցնել մահվան, հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տվյալներով՝ տարեսկզբից մինչեւ մայիսի 5 — ը գրանցվել է սուր հեմոլիտիկ ստրեպտոկոկային ինֆեկցիոն հիվանդության 801 դեպք՝ 2,76 անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։ Ընդ որում, ամբողջ 2023-ի ընթացքում նման դեպքերի թիվը եղել է 941, եւ դա նույնպես առավելագույնն է եղել նման դիտարկումների ողջ պատմության ընթացքում։