|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, որը նախօրեին քայլերթով Կիրանցից հասել էր Հաղարծին, այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի:
Պատարագից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կշարունակի քայլերթը դեպի Երեւան:
Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարգյուղով, Իջեւանով:
Քայլերթին է մասնակցում նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:
Նրանց պահանջն է դադարեցնել իշխանություններ որդեգրած միակողմանի զիջողական քաղաքականությունը: