|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը վաղը իրազեկման խաղաղ երթ կանի, այս մասին տեղեկացնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Վաղը՝ ժամը 13:00-ին, ուսանողական այգուց՝ Վիկտոր Համբարձումյանի արձանին հարող տարածքից (Ագրարային համալսարանի և Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մեջտում) մեկնարկելու ենք իրազեկման խաղաղ երթ՝ որպես թշնամու օգտին չդադարող միակողմանի զիջումների, սահմանազատման ու սահմանագծման ապօրինի գործընթացի դեմ բողոք և աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։
Ցանկացողները կարող են միանալ մեզ»,- գրել է նա։