|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կիրանցում աշակերտները շարունակում են դասադուլ անել՝ ի պաշտպանություն սահմանամերձ գյուղերի: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Կիրանցից: Արդեն 11 օր է փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Կիրանց գյուղի հատվածում:
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն: