|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի աղբյուրների, ակտիվորեն քննարկվում է լիցենզավորման գործակալության միավորումը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հետ, որի ղեկավարը Ռուբեն Թոփչյանն է։
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ ունեն եւ կապ չունեն միմյանց հետ։ Ըստ մշակվող նոր կառուցվածքի՝ լուծարվում է նաեւ սփյուռքի բաժինը։ Նախագիծը դեռեւս ուղարկված չէ կառավարություն, այն փակ փաստաթուղթ է, սակայն նախարարության աշխատողները գիտեն այս մասին»: