|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Մինչ Տավուշում իրավիճակը լարված է, եւ քաղաքացիները պայքարում են իրենց հող ու ջրի համար, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, այս իրավիճակին զուգահեռ, դատախազությունում կադրային փոփոխությունների մասին է հայտարարում, եւ ըստ հայտարարության՝ պաշտոնից ազատում է Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանին։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Տավուշի դատախազ Գոռ Ալոյանը ինքն է անձամբ դիմում գրել հեռանալու համար՝ այլ ուժային կառույցում աշխատելու նպատակով, սակայն, այս իրավիճակում ուշագրավն այն է, որ Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին»: