|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նիկոլը հիմա էլ փորձում է Տավուշի տարբեր գյուղերի բնակիչներին իրար դեմ հանել։ Այս մասին գրում է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։
«Ոսկեպարում Նիկոլի ելույթի մասին տեղեկություններ են հաղորդում ներկաներից ոմանք։ Ըստ այդ տեղեկությունների՝ Նիկոլը փորձել է մարդկանց համոզել, թե ճանապարհը չի հանձնվի Ադրբեջանին, բայց փոխարենը Բերքաբերից հատված կհանձնվի թշնամուն։
Այսինքն հիմա էլ փորձում է Տավուշի տարբեր գյուղերի բնակիչներին իրար դեմ հանել»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր՝ հանդիպելու քաղաքացիների հետ։ Սակայն նշենք, որ հանդիպումը փակ է եղել և հնարավորություն չի տրվել բոլոր բնակիչներին մասնակցել, այլ ընտրողաբար, իսկ ովքեր որ մասնակցել են բոլորից հավաքել են հեռախոսները։ Ներսում էլ միայն իշխանական տեսախցիկն է աշխատել։