|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը, ով արտախորհրդարանական ուժերի թվում պարբերաբար հանդիպում է Փաշինյանի հետ, հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում: Նա մեղադրվում է ՔՕ 195-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Ֆիզիկական ներգործություն»:
Ըստ մեղադրական եզրակացության, 2018 թ․ հոկտեմբերի 11-ին իր նախկին կնոջ՝ Նաիրա Տերտերյանի հետ Բյուրական համայնքում գործող «Ամբերդ» հյուրանոցում ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանելով, բռնության է ենթարկել` սեղմել Նաիրա Տերտերյանի պարանոցը, հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Գործը քննելու է Արագածոտնի դատարանի դատավոր Ժենյա Նազարյանը: «Դատալեքս» կայքում գործի մասին արդեն հրապարակում կա»: