|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«ՀՀ իշխանությունները վաղուց խախտել ու խախտում են արժանապատիվ խաղաղության նախապատրաստելու և խաղաղ, անհոգ ապրելու համաչափությունը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ այդուհետ խոսքն ուղղելով իշխող ուժին ասաց․ «Առաջարկում եմ պատերազմ հայտարարեք ձեր թերություններին, որի մասին նշվում է մեր բոլոր ելույթներում և իրականությունից կտրված չպետք է լինել, պետք է իրական գնահատել ռեալ իրավիճակը»։
Սեյրան Օհանյանն իր ելույթում, ընդգծեց ոլորտային այն բոլոր բացթողումները, թերություններն ու ձախողումները, որոնք թույլ են տվել իշխանականները, որից հետո ընդգծեց․«Այլընտրանքը՝ նոր ազգային կառավարման համակարգի ձևավորումն է»։