|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի հարավ-արևելքում ահաբեկչական հարձակման հետևանքով ոստիկանության 5 աշխատակից է մահացել: Տեղեկությունը հայտնում է «Fars» գործակալությունը։
Հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 9-ին Սիբ և Սուրան շրջանում (Սիստան և Բելուջիստան նահանգ):
«Կեսօրին Սուրան-Մեհրեստան մայրուղու վրա զինված հարձակում է տեղի ունեցել երկու ոստիկանական մեքենայի վրա: Իրազեկ աղբյուրը հայտնում է ոստիկանության հինգ աշխատակցի մահվան մասին»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Ադլ» («Արդարության բանակ») խմբավորումը, որն Իրանում ահաբեկչական է ճանաչված: