|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բանաձև է ընդունել, որով պահանջում է Իսրայելին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար: Այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հայտնել է X-ի իր էջում։
Նշվում է, որ սա առաջին նման բանաձևն է, որն ընդունվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր:
Իսլամական համագործակցության կազմակերպության անունից Պակիստանի ներկայացրած բանաձևն ընդունվել է 28 կողմ, 13 ձեռնպահ և 6 դեմ ձայներով, այդ թվում՝ ԱՄՆ-ի: