|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանը ենթարկվել է Արևմուտքի ազդեցությանը՝ «Միր» քարտերի օգտագործումը դադարեցնելու իր որոշման մեջ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն։
«Ցավով նշում ենք, որ Հայաստանը ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը, և այս հարցում երկրի տնտեսությունը զգալի վնասներ է կրելու, երկրի քաղաքացիներին լուրջ անհարմարություններ են սպասվում, Ռուսաստանում աշխատող հայերի համար կդժվարանա գումար փոխանցել իրենց հայրենիք, զբոսաշրջիկները նույնպես կկորցնեն քարտով վճարելու հնարավորությունը»,- ասել է Զախարովան։
Զախարովան հիշեցրել է, որ անցյալ տարի զբոսաշրջիկների թիվը գերազանցել է մեկ միլիոնը։
«Այլ օրինակներ կան, թե ինչպես դա կհարվածի Հայաստանի տնտեսությանը։ Ես վստահ ենք, որ այդ սահմանափակումների ծախսերն ավելի մեծ կլինեն, քան արևմտյան պատժամիջոցների վնասը։