|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
«Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին:
Այդքան ասում եմ, որ սահմանների որոշումն առաջին հերթին կապված է մարդու հետ, մարդու անվտանգության համար է, և մարդն այն ստանում է պետության երաշխավորած իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև սեփականության իրավունք ու ազատ տեղաշարժ:
Տավուշում տեղի ունեցողը բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ», - գրել է նա: