|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պնդում ենք, որ պահպանվի գործող կարգավորումը՝ դատական կարգով պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը, այլ ոչ թե վարչական մարմնի կողմից միանգամից դրամական պատասխանատվության ենթարկելը։ Դատարանը պատշաճ դատական վերահսկողություն է իրականացնում և քննում է հենց «Օրինական պահանջ» արտահայտության օրինական լինելը։ Այս մասին ԱԺ հերթական նիստում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Օրակարգում՝ ՀՀ կառավարության հեղինակած վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծերն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցն է։