|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ընտրություններից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ընտրություններից առաջ՝ ոչ։ Ընտրություններից առաջ լարված ու խիտ գրաֆիկ է», - ասել է Պեսկովը կոնֆերանսի ժամանակ՝ պատասխանելով Թուրքիայի ղեկավարի հնարավոր այցի մասին հարցին։
Նա հավելել է, որ շփումների նախապատրաստությունն իրականացվում է ամենաբարձր մակարդակով, և այդ շփումները տեղի կունենան, բայց այն պահին, երբ դա լավագույնս կհամապատասխանի նախագահների երկու ժամանակացույցին։