|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Մայր Հայաստան» շարժումը խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պարբերաբար կազմակերպվող քարոզչական ու տարաբնույթ այլ հարձակումները: Մենք դիտարկում ենք դրանք որպես հայ ժողովրդի հենասյուներից մեկի և հայի ինքնության հանդեպ հետևողականորեն իրականացվող քայքայիչ գործունեություն՝ թելադրված արտաքին ուժերի կողմից:
Մեր Եկեղեցու դեմ տարվող արշավը սպասարկում է թշնամական օրակարգ և նպատակ ունի ոչնչացնելու հայ ժողովրդի դիմադրողականության արմատներից մեկը:
«Մայր Հայաստան» շարժումն իր միանշանակ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Ի նշան պաշտպանության ու հարգանքի՝ մենք փետրվարի 24-ին կլինենք Մայր Աթոռում։
«Մայր Հայաստան» շարժում