|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թաթարստան, որտեղ չորեքշաբթի հանդիպումներ կունենա Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և այլ երկրների գործընկերների հետ, փոխանցում է РИА Новости-ին։
ՌԴ նախագահը նախօրեին Կազանում «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակների համար» ֆորումի ժամանակ որոշ գործընկերների հետ հանդիպելու պլանների մասին նշել է։
Չորեքշաբթի Թաթարստանի մայրաքաղաքում մեկնարկում է «Ապագայի խաղեր» միջազգային բազմամարտը։ Հաղորդվել է, որ խաղերի բացման արարողությանը կժամանեն Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Ավելի վաղ Կազան էր ժամանել նաև Սերբիայի Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը։