|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է Ալեքսեյ Նավալնին: Այս մասին հայտնում են Պատիժների կատարման դաշնային ծառայությունից։
«Դատապարտյալ Նավալնին գաղութում զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Ժամանել են հաստատության բուժաշխատողները, կանչվել է շտապ բժշկական օգնության բրիգադ։ Իրականացվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մահվան պատճառները պարզվում են։