|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային եռօրյա այցով ժամանել է Լիբանան, որտեղ հանդիպում է ունեցել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեության ընկերային կազմի հետ։ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ներհայաստանյան իրադարձությունների, Դաշնակցության տարած աշխատանքների մասին՝ կենտրոնանալով Սահմանադրության փոփոխության բուն շարժառիթների վրա։
Գերագույն մարմնի ներկայացուցիչը հատկապես շեշտել է իշխանություն-պետականություն տարբերությունը և Անկախության հռչակագրի իրավասահմանադրականությունը վերացնելու վտանգը։
Այնուհետև այս բոլոր հրատապ խնդիրների և դրանց հետ կապված հարցերի մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը կատարել է պարզաբանումներ։
Հատուկ կերպով շեշտվել է Հայաստան-սփյուռք համահայկական օրակարգերի շուրջ համակարգված աշխատանք տանելու հրամայականը։
Աղբյուրը՝ aztagdaily.com-ի