|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Միջազգային քրեական դատարանում (Հաագա, Նիդեռլանդներ)տեղի է ունեցել այդ կառույցին Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միջոցառման մեկնարկին ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկիի և ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից Հայաստանի Հանրապետության դրոշի տեղադրման արարողությունը։