|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդշինբանկը որոշել է ձեռք բերել HSBC Հայաստանը: Տեղեկությունը հայտնում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արդեն համաձայնության են եկել HSBC-ի հետ։
«HSBC Հայաստանի ակնկալվող ձեռքբերումը բացառիկ հնարավորություն է ամրապնդելու Արդշինբանկի գործառնական ու ֆինանսական առկա ներուժը»,– ասված է հաղորդագրությունում:
2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ HSBC Հայաստանի (բրիտանական կապիտալով բանկ) ակտիվները կազմել են մոտ 290 միլիարդ դրամ, վարկային պորտֆելը՝ մոտ 185 միլիարդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրաված միջոցները՝ մոտ 200 միլիարդ ՀՀ դրամ:
Գործարքը ենթակա է հաստատման վերահսկող ու հակամենաշնորհային մարմինների կողմից և ավարտին կհասցվի առաջիկա 12 ամիսների ընթացքում: