|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետարանը 2024 թվականին պատրաստվում է գովազդային վահանակներ ապամոնտաժել: Խոսքը բոլոր այն գովազդային վահանակների մասին է, որոնք քաղաքապետարանը կհամարի ինքնակամ տեղադրված։ Այդ աշխատանքների համար քաղաքապետարանն արդեն իսկ դրամական միջոցներ է հատկացրել՝ 20 մլն դրամի չափով։ Ապամոնտաժվելու են 10 եւ ավելի քմ մակերեսով բոլոր գովազդային վահանակները։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ներկայացվեցին պահանջները, թե ինչ չափեր եւ տեսք պետք է ունենան քաղաքի բոլոր վահանակները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։