|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միության ակցիան՝ ընդդեմ պրոադրբեջանական նախարարի
Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միությունն ակցիա է իրականացրել Ֆրանսիայի մշակույթի նախարարության շենքի դիմաց` բողոքի ձայն բարձրացնելով մշակույթի նոր նախարարի նշանակման առիթով:
Օրերս Ֆրանսիայում մշակույթի նախարար է նշանակվել Ռաշիդա Դաթին, ով հայտնի է իր պրոադրբեջանական դիրքորոշումներով և Ալիևի ընտանիքի հետ սերտ կապերով:
Ցուցարաները կեղծ թղթադրամներ և արյան հետքեր հիշեցնող հեղուկ են թափել նախարարության շենքի դիմաց` այդպիսով ցույց տալով նորանշանակ նախարարի առնչությունն ալիևյան կլանին: