|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դատական դեպարտամենտ կոչվող կառույցն ինքն իրեն օժտել է նոր լիազորություններով՝ մեկնաբանել դատարանների որոշումները։ Դատական դեպարտամենտը «հիմնավորում» է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի և այն երկարացնելու որոշումները։ Մինչ վերջերս դատական դեպարտամենտի լիազորությունները հետևյալն էր․
«Դեպարտամենտն ապահովում է անկախ պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, դատավորների ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նաև քաղաքացիական, գանձապետական համակարգի, գնումների, ֆինանսատնտեսական և այլ գույքային իրավահարաբերություններին նշված մարմինների մասնակցությունը»:
Այսպիսով, այս հայտարարությամբ, Դատական դեպարտամենտը հաստատեց Արմեն Աշոտյանի քաղբանտարկյալ լինելը։
Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան