|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Wildberries ընկերությունը շարունակում է 12 աշխատակիցների որոնումները, որոնք հունվարի 13-ին աշխատել են Սանկտ-Պետերբուրգում այրված պահեստում։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
«Մենք կապվել ենք պահեստի ևս չորս աշխատակցի հետ: Ներկա պահին կապ ենք հաստատում ևս 12 հոգու հետ: Պահեստի աշխատողներից ոչ ոք անհետ կորած չի համարվում», - ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Շուշարի ավանում այրված պահեստի 49 աշխատակիցներ կապի դուրս չեն եկել, ընկերության ներկայացուցիչները շարունակում են կապի մեջ մնալ նրանց մերձավորների հետ։