|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վաղը Թեհրանում տեղի կունենան Թուրքիայի և Իրանի միջև քաղաքական խորհրդակցություններ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրները։
Երկօրյա խորհրդակցությունները կղեկավարեն Թուրքիայի փոխարտգործնախարար դեսպան Ահմեդ Յըլդըզը և Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղիրի Քենին։
Նշվել է, որ Թուրքիայի և Իրանի միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունները ներառում են երկկողմ հարաբերությունների քննարկում, կարծիքների փոխանակում տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների, մասնավորապես Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ։