|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանից մանդարին ներմուծող առևտրականները ահազանգում են, որ հայկական անցակետում թույլ չեն տալիս իրենց՝ Հայաստանից տարած արկղերով անցնել սահմանը։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:
«Ասում են՝ գնացեք, Վրաստանից ձեռք բերեք համապատասխան արկղերը։
Տնտեսվարողները հայտնում են, որ սա իրենց լրացուցիչ անհարմարություն է պատճառում, իսկ ամեն անգամ Վրաստանից արկղերի ձեռքբերումը ազդելու է մանդարինի ինքնարժեքի վրա։
Անհասկանալի է նման արգելքի կիրառումը։ Պատկան մարմիններից պահանջում եմ, որ սեղմ ժամկետներում պարզաբանեն, թե ինչով է պայմանավորված նման որոշումը»,- գրել է նա։