|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու հարցով հայկական և ռուսական կողմերը բանակցությունների մեջ են։Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետն ընդգծեց՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում չափազանց կարևոր թեմա է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը։
«Մենք շնորհակալ ենք, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշում կայացվեց, և որպես իրագործող սահմանվել է ռուսական ընկերությունը։ Ինչ վերաբերում է նոր ատոմային էներգաբլոկներին, ապա դրա վերաբերյալ նույնպես բանակցություններ են ընթանում»,- ասաց Օվերչուկը։