|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թուրքիայում քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։Այս մասին նա գրել է X-ի իր էջում։
Տոյվո Կլաարը նշել է, որ նոյեմբերի 28-ին այցով եղել է Անկարայում, սակայն արդեն վերադարձել է Բրյուսել։
«Քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում ԵՄ-ի և Թուրքիայի համար, և մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»,- նշել է Կլաարը։