|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին մահացել է Հայաստանի ամենատարեց բնակիչը:
Ադ օրը ժամը 19:00-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդ քաղաքի դիահերձարան է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 104-ամյա Արժո Չիլինգարյանը:
Կայքի տեղեկություններով՝ վերջինս հանկարծամահ է եղել տանը՝ հարազատների ներկայությամբ:
Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, քանի որ նա մահացել է Երևանի Ռոբինյանց փողոցի շենքերից մեկում՝ իր հարազատի տանը: