|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վերջին օրերի ընթացքում բազմաթիվ ահազանգեր եմ ստացել Արթիկ համայնքի բնակիչներից այն մասին,որ տևական ժամանակ է ինչ քաղաքի գերեզմանատան պանթեոնում բացակայում են մեր զույգ հանրապետությունների պետական դրոշները. այս մասին ահազանգում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Նա մասնավորապես նշել է՝
«Այսօր ահազանգի հետքերով այցելեցի պանթեոն,ուր ամփոփված են 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոս արթիկցիների աճյունները։
Չմանրանալով դրոշների բացակայության պատճառների մեջ՝ հորդորում եմ Արթիկ համայնքի ղեկավարությանը շատ արագ լուծել առաջացած խնդիրը և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դրոշները նորից բարձրացնել պանթեոնում։
Մեր զույգ հանրարապետությունների պետական խորհրդանիշները սրբություն են»։