|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացրել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը։
Նա մասնավորապես հայտնել է, որ հունական կողմն այսօր Հայաստանի կառավարությանն է հատկացրել չորս տոննա քաշով հումանիտար բեռ։ Երևան է ժամանել նաև հատուկ մասնագիտացված մարդկանց խումբ՝ բաղկացած հոգեբաններից և սոցալական աշխատողներից, ովքեր հոգեբանական աջակցություն կցուցաբերեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ովքեր տուժել են հումանիտար ճգնաժամից։
«Հունաստանը կանգնած է Հայաստանի կողքին, ինչն այսօր ևս մեկ անգամ ապացուցվում է։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև ասել, որ Հունաստանը մեծապես աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ասել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։