|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Բաքվում զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ այսօր կշարունակվի Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօրվա դատական նիստին «կխոսեն տուժածները»։
Վագիֆ Խաչատրյանն անցնում է «դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի դատախազության կողմից հարուցված քրեական գործով՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով»։ Վագիֆ Խաչատրյանը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները։ Արդեն հինգ դատական նիստ է կայացել, բայց որևէ տուժող այդպես էլ կոնկրետ չի մատնանշել, որ Վագիֆ Խաչատրյանն է մեղավոր իրեն խոշտանգելու համար։