|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Օկուպացված Ստեփանակերտում, Իվանյանում, ինչպես նաև Տերտերում Ադրբեջանը ժամանակավոր պարետներ է նշանակել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, այս մասին կոլեգիայի նիստում ասել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Վիլայաթ Էյվազովը:
««Ազատագրված տարածքներում» ձեռնարկվել են անվտանգության և իրավակարգի ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցները, պահպանության տակ է վերցվել յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր շենք և ենթակառուցվածքային օբյեկտ»,- նշել է նա:
Օկուպացված Իվանյանի հրամանատար է նշանակվել գնդապետ Զաուր Նաբիևը, Տերտերի շրջանի հրամանատար՝ գնդապետ Էլչին Գասիմովը, իսկ օկուպացված Ստեփանակերտի հրամանատար՝ ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը:
Օկուպացված Ստեփանակերտում ստեղծվել է քաղաքային ոստիկանության բաժին: