|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Քիչ առաջ բախում տեղի ունեցավ բողոքի ակցիա իրականացնող արցախցիների և Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Կարեն Շահրամանյանի միջև, որի ընթացքում քաղաքացիները պատռեցին նրա պիջակը, պոկեցին՝ փողկապը։
Այս պահին մեծաթիվ ոստիկաններ են ժամանել դեպքի վայր և բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիների բողոքի ակցիա են իրականացնում և ցանկանում էին հանդիպել Արցախի նախագահի հետ: Արցախի նախագահը դուրս եկավ եւ պատասխանեց հավաքվածների հարցերին, հետո խումբ խումբ այցելեցին նախագահի աշխատասենյակ և սկսեցին զրուցել նախագահ Շահրամանյանի հետ, հարցեր ուղղեցին նրան: