|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իրական շանսեր կան։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այս մասին հայտարարել է գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոկի հետ հեռախոսազրույցում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նախարարն ընդգծել է, որ կարևոր է խուսափել սադրիչ քայլերից, որոնք խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված կոչերին աջակցող հայտարարություններին։ Ուշադրության է ներկայացվել այն, որ Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություններ կան, հույս կա, որ Հայաստանը դրական կգնահատի այդ հնարավորությունները»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։