|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարել է, որ բազմաթիվ ռուսներ գտնվում են Մերձավոր Արևելքի հակամարտության գոտում, գրում է Комсомольская правда-ն։
«Մեր քաղաքացիներից շատերը գտնվում են հակամարտության գոտում։ Ընդ որում, թե՛ մի կողմից, թե՛ մյուս կողմից»,- ասել է ՌԴ նախագահը օպերատիվ հարցերին նվիրված հանդիպմանը։
Իր հերթին, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Մոսկվան աշխատում է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտուց ՌԴ քաղաքացիներին դուրս բերելու հարցով։