|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևանի քաղաքապետի ընտրությունից հետո համատեղ ասուլիսով հանդես եկան Տիգրան Ավինյանն ու Արտակ Զեյնալյանը՝ տեղեկացնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները հուշագիր են ստորագրում։
«2023 թվականի սեպտեմբերի 17-ին ընտրությունների արդյունքում ձևավորված «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևանը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչել «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոշեցի սկսել համագործակցություն ի նպաստ ՀՀ-ի մայրաքաղաք Երևանի զարգացման և երևանցիների բարօրության»,- ասուլիսի ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը։