|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արցախում տեղի ունեցած ադրբեջանական վերջին ագրեսիան, որը ողբերգությամբ ավարտվեց, ոչ միայն չի փակել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, այլ նոր հավակնություններ է ի հայտ բերել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հայաստանյան իշխանության կեղծ քարոզչական ուղղություններից մեկն այն էր, թե Արցախն Ադրբեջանին հանձնելով իրենք ապահովում են հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:
Սակայն, ինչպես և սպասելի էր, իշխանության` Արցախի հանձնման պայմանները կատարելուց հետո, Թուրքիան և Ադրբեջանը նոր պահանջներ են առաջ քաշում, որը կրկին փաթեթավորված է շանտաժի էլեմենտներով: