|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 302 քաղաքացի, 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Արցախից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող բուժառուների վերաբերյալ տվյալները:
«Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն են շարունակում ստանալ 5 երեխա, ևս 8 երեխայի բուժումը շարունակվում է սովորական պայմաններում»,- ասաց Բաղդասարյանը։