|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սեպտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը աշխատանքային այցի շրջանակներում Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի հայկական կազմակերպությունների, երիտասարդական միությունների և համայնքների ներկայացուցիչների հետ։
ՌՀՄ հանդիսությունների դահլիճում կազմակերպված հանդիպմանը Արմեն Ռուստամյանը ներկայացրեց Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացներին։
Իրենց առաջարկներով հանդես եկան նաև Գեներալ Լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ՌՀԿ համակարգող խորհրդի նախագահ Արամ Խաչատուրյանը, ՀՕՄ Մոսկվայի մասնաճյուղի ատենապետուհի Թերեզա Հովհաննիսյանը և այլոք։
Հանդիպման արդյունքում արծարծվեցին մի շարք առանցքային հարցեր՝ Հայաստանը ադրբեջանաթուրքական ազդեցությունից հանելու, Արցախում ցեղասպանության դադարեցման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ։
ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ