|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը շրջափակված է․ բոլոր ճանապարհներն ու բարձունքները՝ թշնամու հսկողության տակ։ Բնակիչները նկուղներում են՝ անորոշության, վախի մեջ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավիդյանը։
«Մինչև ուշ գիշեր կրակում էին։ Հիմա հանգիստ է, բայց ցանկացած պահի ինչ ասես՝ կարող է լինել։ Բոլոր կողմերից կտրված ենք, կապի ոչ մի միջոց չի աշխատում։ Կապի դուրս գալ հաջողվում է հազվադեպ։ Շատերը չգիտեմ իրենց հարազատները որտեղ են, ինչ վիճակում են։ Ամենաանտանելին այս անորոշությունն է․ չգիտենք հաջորդ պահին ի՞նչ է լինելու»,-ասաց գյուղապետը։
Հարևան Եղցահողն ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումներն ամբողջությամբ ավերել են՝ դպրոցի շենք, տներ, հիմնարկներ․․․