|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ Արցախի շատ բնակիչներ սառը ջերմաստիճանի պայմաններում մնացել են առանց լույսի, ուտելիքի և ջեռուցման։
«Արցախի ամբողջ բնակչությունը շարունակում է մնալ ապաստարաններում առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, սննդի և ջեռուցման՝ սառը ջերմաստիճանի պայմաններում։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածները և քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով ռազմական ավիացիա, հրետանի և անօդաչու թռչող սարքեր»,- հայտնել է Արցախի օմբուդսմենը։