|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երևանի քաղաքապետի ընտրությունը սոսկ ասֆալտ անողների ու աղբահանության քվեարկություն չի, ինչպես փորձում է ներկայացնել ՔՊ-ն իր պաշտոնյաների հետ։ Սա մայրաքաղաքի դիրքորոշման ընտրություն է, որից կախված կլինեն նաև ամբողջ երկրի մասշտաբով այլ ճակատագրական դիրքորոշումներ։
Եթե Երևանցիները ճակատագրական սխալ թույլ տան ու քվեարկեն Տիգրան Ավինյանի ու ՔՊ-ի օգտին, ապա կկործանեն ոչ միայն Երևանի, այլև ամբողջ Հայաստանի գալիքի ոտքի կանգնելու հնարավորությունները։
2018-ի էյֆորիան հասկանալի էր, 2021-ի քվեարկությունը կարող ենք մի կերպ համարել խաբված լինել, բայց 2023-ին եթե Երևանում ՔՊ-ն հաղթի, ապա կկարողանանք համարել, որ հայ ժողովուրդը կորցրել է մտածելու կարողությունը։
Այս անգամ ՔՊ ընտրելը հավասար է լինելու ինքնասպանության։
Նաիրի Հոխիկյան
Մեդիափորձագետ