|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքներում անջատողականությունը խրախուսող հակասական հայտարարությունների հնչեցումը, չնայած Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու նրա հայտարարություններին, կասկածի տակ է դնում խաղաղության գործընթացի ապագան»։ Ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ընդգծվել է «միջազգային հանրության կողմից տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և իրավիճակի ճիշտ ըմբռնման կարևորությունը, նաև Հայաստանի անկայուն պահվածքի դատապարտումը, որը հարված է խաղաղության գործընթացին» ։
Բայրամովն այս հայտարարություններն արել է Շվեյցարիայում «Տարածաշրջանային անվտանգությունը և Ադրբեջանի համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ» թեմայով կլոր սեղանների ժամանակ։