|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների և հատկապես՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Tert.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից:
Նախագահ Սարգսյանի գրասենյակից փոխանցել են. «Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում նշանակվելու, իսկ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, նաև երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Արցախի Հանրապետության համար կենսական նշանակության հարցերում Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ և նպատակադրված կդառնա»: