|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Օրերս ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԱՀ «Ավագների խորհուրդ» ՀԿ անդամներին ՝ խորհրդի նախագահ Միքայել Հաջիյանի գլխավորությամբ:
ՀԿ նախագահությունը ողջունել է Դավիթ Իշխանյանի՝ ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրությունը: Միքայել Հաջիյանը հավաստիացրել է, որ «Ավագների խորհուրդը» կգործադրի բոլոր ջանքերը՝ ապահովելու քաղաքական առողջ ուժերի համախմբվածությունը, պետություն- եկեղեցի սերտ համագործակցությունը և հայոց եռամիասնության վերականգնումը:
Դավիթ Իշխանյանը կարևորել է փորձառու և վաստակավոր անձանց խորհրդատվությունը և անմիջական շփումները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հանրապետությունում տիրող անվտանգային իրավիճակին, խորացող սոցիալ- տնտեսական ճգնաժամին: