|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Միջազգային գործընկերների ակտիվ մասնակցությամբ վերջին ամիսներին կարգավորման գործընթացի զգալի ակտիվացումը նպաստեց կողմերի դիրքորոշումների մերձեցմանը և ապագա երկկողմ համաձայնագրի մի շարք կետերում շոշափելի առաջընթացի ձեռքբերմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ վերլուծության և ռազմավարական հետազոտությունների վարչության ղեկավար Մախուր Գասիմովը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Ադրբեջանը գտնվում է երկկողմ միջպետական մակարդակով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերջնական նպատակի համար»,- ասել է նա։
Միաժամանակ Գասիմովը Հայաստանին մեղադրել է ռևանշիզմի մեջ՝ ավելացնելով, որ Ադրբեջանը հայկական կողմին «ժամանակ է տալիս ճիշտ եզրակացություններ անելու»։